Սամվել Ալեքսանյանի անվճար լավաշները և Հայաստանի ՀՆԱ-ի 10 տոկոս աճը.«Առավոտ»


Սամվել Ալեքսանյանի անվճար լավաշները և Հայաստանի ՀՆԱ-ի 10 տոկոս աճը.«Առավոտ»

  • 23-08-2016 12:30:38   | Հայաստան  |  Ականատեսի աչքերով

«Առավոտ».Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ասած՝ Հայաստանի ՀՆԱ-ի 10 տոկոս աճը կարծես թե չի վերաբերում Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչներին:
 
Այս համայնքի հազարավոր քաղաքացիներ լույսը բացվելուն պես՝ հերթ են կանգնում ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող օբյեկտի մոտ՝ 3 հատ անվճար լավաշ ստանալու համար: Առավոտից մինչեւ երեկոյան ժամը 19.00-ն անվճար լավաշ ստանալու համար մարդկանց պակաս չի լինում. հերթում կանգնածներն ասում են՝ «Մարդկանց սարքել են մուրացկան, 3 հատ լավաշի եղածն ինչ է, որ մարդիկ փող չունեն՝ կարողանան արժանապատվորեն իրենց փողով գնել, ոչ թե գան ժամերով հերթ կանգնեն՝ անվճար ստանան»: Հերթում կանգնածներից մեկն էլ մեզ ասաց՝ «Անվճար ա, բայց «զատո» համով ա»:   
 
 
Նոյյան տապան  -   Ականատեսի աչքերով