23-08-2016 17:47:51 | ԱՄՆ | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Ամերիկյան Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները մշակել են բջջային հեռախոսի նախատիպ, որն ընդունակ է ինքնուրույն հավաքվել: korrespondent.net-ի փոխանցմամբ` սարքավորումը բաղկացած է հասարակ մասերից, որոնք միմյանց միանում են մագնիսի միջոցով:
Շնորհիվ սրամիտ կառուցվածքի` առանձին մասերը չեն կարող սխալ միանալ միմյանց և հեռախոսի հավաքման համար բավական է պտտեցնել նրա մասերը թմբուկում:
Նշյալ գյուտը հանդիսանում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ինքնակարգավորվող Լաբորատորիայի աշխատանքների արդյունք: Հետագայում նոր սարքավորումը նախատեսվում է առաջարկել որպես սովորական սմարտֆոնների վաճառքն էժանացնելու պոտենցիալ տարբերակ մասայական շուկայում: