24-08-2016 17:36:23 | Մեծ Բրիտանիա | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Աշխարհում ամենամեծ թռչող Airlander 10 սարքը բախվել է հեռագրասյանը և վայր ընկել: korrespondent.net-ի փոխանցմամբ` վթարը տեղի է ունեցել Անգլիայում փորձնական երկրորդ թռիչքի ժամանակ:
Ինչպես հաղորդում է Hybrid Air Vehicles բրիտանական ընկերությունը, որն ստեղծել է Airlander 10-ը, վթարի արդյունքում տուժածներ չկան:
Նշվում է, որ Airlander 10-ի առաջին թռիչքը տեղի է ունեցել նախորդ շաբաթ, որն հաջողությամբ էր ավարտվել:
Ինքնաթիռի և դիրիժաբլի կառուցվածքին բնորոշ տարրերով պատրաստված օդանավի երկարությունը 8 մետրով գերազանցում է աշխարհի ամենաերկար ինքնաթիռին` «Մրիա ԱՆ-225»-ին:
Տեղեկացվում է, որ սարքը կշռում է 20 տոննա: Նրա ստեղծողները հավաստաիցնում են, որ այն կարող է բարձրանալ մինչև վեց կիլոմետր և շարժվել մինչև 148 կիլոմետր ժամ արագությամբ: Նախապես Airlander-ը մշակվել է որպես հետախուզական թռչող սարք ԱՄՆ-ի կառավարության համար, սակայն նախագիծի իրականցումը սառեցվել է պաշտպանական միջոցների կրճատման պատճառով: