Փակել են Արայիկ Խանդոյանին դատարան բերող մեքենայի ճանապարհը


Փակել են Արայիկ Խանդոյանին դատարան բերող մեքենայի ճանապարհը

  • 24-08-2016 18:11:36   | Հայաստան  |  
aravot.am.Քիչ առաջ ՀՀ քրեական դատարանի մոտ միջադեպ տեղի ունեցավ ի պաշտպանություն «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների աջակից կանանց եւ ոստիկանների միջեւ:
 
Այս օրերին, ՀՀ քրեական դատարանում քննվում են խմբի անդամներին գրավի դիմաց ազատ արձակելու բողոքները: Դատական նիստերը երբեմն ուղեկցվում են բողոքի ցույցերով: Այն պահին, երբ խմբի անդամ Արայիկ Խանդոյանին ոստիկանական մեքենայով բերում էին դատարան, շենքի մոտ հավաքված կանայք պատ կազմեցին`փակելով մեքենայի ճանապարհը: Հետո վիճաբանություն սկսվեց ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ: 
 
Մանրամասները`շուտով տեսանյութում