Սինգապուրում գործարկվել է աշխարհում առաջին անվարորդ տաքսին


Սինգապուրում գործարկվել է աշխարհում առաջին անվարորդ տաքսին

  • 25-08-2016 16:32:36   | Սինգապուր  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Սինգապուրում nuTonomy ընկերությունը գործարկել է աշխարհում առաջին անվարորդ տաքսին, որն այսօրվանից սկսել է իր աշխատանքը սահմանափակ երթուղով 2,5 մղոն, որն ընկած է բիզնես թաղամասերի և բնակելի շրջանների միջև: 
 
korrespondent.net-ի փոխանցմամբ` առայժմ ծրագիրն իրականացվում է փորձարկման ռեժիմով:   
Renault Zoe և Mitsubishi i-MiEV էլեկտրամեքենաների ձևափոխված տարբերակներն աշխատում են վարորդով, որոնք ցանկացած պահին կարող են իրենց վրա վերցնել մեքենայի կառավարումը: Միևնույն ժամանակ ուղևորը նստում է հետին նստարանին և հետևում է մեքենայի կառավարման էլեկտրական համակարգին: 
Ընկերության ավտոպարկը ներկա պահին սահմանափակված է վեց մեքենաներով, սական տարվա վերջին նախատեսված է ընդլայնել ցանկը մինչև 12 մեքենա: 
Արդեն 2018 թվականին nuTonomy-ն նախատեսում է անցում կատարել ամբողջությամբ անվարորդ մեքենաների: Ընկերության գլխավոր գործառնական տնօրենը ենթադրում է, որ այդ ծրագրի իրականացումը թույլ կտա քաղաքում կրճատել ավտոմեքենաների քանակը` 900 հազարից հասցնելով 300 հազարի: 
Ընկերությունում նաև համոզված են, որ վերոնշյալ անվարորդ ավտոմեքենան ամբողջ աշխարհի քաղաքների համար կդառնա արդիական: 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ