Lenovo-ն առանց ստեղնաշարի նոութբուք է ներկայացրել


Lenovo-ն առանց ստեղնաշարի նոութբուք է ներկայացրել

  • 01-09-2016 13:45:51   | Չինաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ



Բեռլինում ընթացող IFA-2016 ցուցահանդեսի շրջանակներում, Lenovo ընկերությունը ներկայացրել է նոութբուք-պլանշետ YogaBook մոդելը, որի հիմնական առանձնահատկությունն է ավանդական ստեղնաշարի բացակայությունը:
 
Korrespondent.net-ը, հղում կատարելով Engadget-ին, հայտնում է, որ նոութբուքի համար ստեղնաշարի գործողություն է կատարում այսպես կոչված երկրորդ սենսորային էկրանը: Չնայած նրան, որ առանց ֆիզիկական ստեղնաշարի անհարմար է համակարգչի վրա ինչ-որ բաներ մուտքագրելը, այնուամենայնիվ, սենսորային էկրանն օգտագործողին տալիս է ավելի լայն հնարավորություններ: Առաջին հերթին մոդելը պիտանի է հատկապես նկարիչների և դիզայներների օգտագործման, ինչպես նաև ձեռագիր տառատեսակով գրելու համար: 
10,1 դյույմ տրամաչափ ունեցող էկրանով YogaBook-ը հնարավորություն է տալիս նաև իրեն պտտել 360 աստիճան անկյան տակ, ինչի շնորհիվ նոութբուքն արագորեն վերածվում է պլանշետի: Հարկ է նշել սարքի բավականին ցածր քաշը՝ 690 գրամ և հաստությունը՝ 9.6 միլիմետր:
Տեղեկացնենք, որ YogaBook-ն ըստ նախասիրության աշխատում է Android կամ Windows օպերացիոն համակարգերով, համալրված է Intel Atom X5-Z8550 պրոցեսորով, 4 գեգաբայթ օպերատիվ և 64 գեգաբայթ ներկառուծված հիշողության սարքերով:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ