Ferrari-ն 500-րդ սուպերմեքենան կթողարկի, ի աջակցություն երկրաշարժի զոհերի


Ferrari-ն 500-րդ սուպերմեքենան կթողարկի, ի աջակցություն երկրաշարժի զոհերի

  • 01-09-2016 14:50:16   | Իտալիա  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Ավտոմեքենա արտադրող Ferrari ընկերությունը հայտարարել է, որ ևս մեկ մոդել կթողարկի LaFerrari շարքից: Interfax.ru-ի փոխանցմամբ, վաճառքի ամբողջ հասույթը կտրամադրվի Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժից տուժած մարդկանց օգնելուն:
 
Ի սկզբանե պլանավորվել էր, որ սերիական արտադրությունը կսահմանափակվի 499 մեքենայով:
Նոր LaFerrari-ն, որի արժեքը անցնում է 1 միլիիոն դոլարից, Ferrari-ի պատմության մեջ առաջին հիբրիդային ավտոմեքենան կլինի:
Հիշեցնենք, որ 6.4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժն Իտալիայի կենտրոնական մասում տեղի էր ունեցել օգոստոսի 24-ի գիշերը, որն ավելի քան 300 մարդու կյանք էր խլել:
Աղբյուրի հավաստմամբ, Ferrari-ն առաջին անգամ չէ խախտում սերիական մոդելների թողարկման քանակի սահմանափակումը: Այսպես. օրինակ 2005 թվականին ընկերությունը թողարկել է թվով 400-րդ Ferrari Enzo-ն, որը նվիրել էր Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ին: Վեհափառն էլ, իր հերթին մեքենան հանել էր աճուրդի, որից ստացված ամբողջ հասույթը փոխանցել էր Հարավ-արևելյան Ասիայում ցունամիից տուժածներին:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play