Alcatel-ը մետաղից և ապակուց պատրաստված նոր սմարթֆոն է թողարկել


Alcatel-ը մետաղից և ապակուց պատրաստված նոր սմարթֆոն է թողարկել

  • 01-09-2016 16:06:42   | Չինաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Alcatel ընկրությունը Shine Lite անունով նոր բյուջետային սմարթֆոն է թողարկել, որը պատրաստաված է մետաղից և ապակուց: Korrespondent.net-ը, հղում կատարելով  CNet-ին, տեղեկացնում է, որ նոր մոդելի արժեքը կազմում է 199 եվրո:
 
Ըստ արտադրողի, սմարթֆոնն իր ունեցած մի շարք առանձնահատկությունների համեմատ ունի բավականին ցածր գին:
7.45 միլիմետր հաստություն ունեցող Alcatel Shine Lite-ի կմախը բաղկացած է մետաղից, որը պաշտպանված է 2,5 դյույմանոց յուղամերժ ապակե ծածկով:  
Բացի այդ, նոր մոդելը համալրված է 1.3 գեգահերց հաճախականությամբ 4-միջուկանի MT6737 պրոցեսորով, 2 գեգաբայթ օպերատիվ հիշողությամբ, ներկառուցված 16 գեգաբայթ հիշողության քարտով և տեսախցիկով:
Հավելենք, որ Shine Lite-ը աշխատում է Android 6.0 Marshmallow օպերացիոն համակարգով և հասանելի է երեք գունային գամաներով՝ ոսկեգույն, սպիտակ և սև:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ