Mercedes-ը 2019 թվականին կցուցադրի իր նոր GLB ամենագնացը


Mercedes-ը 2019 թվականին կցուցադրի իր նոր GLB ամենագնացը

  • 01-09-2016 16:19:11   | Գերմանիա  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Mercedes-Benz ընկերությունը 2019 թվականին նախատեսում է GLB անունը կրող նոր ամենագնացների արտադրությունը: Այս մասին տեղեկացնում է gazeta.ru-ն հղում կատարելով Auto Bild պարբերականին:
 
Ամենագնացը շուկայում կներկայացվի 5 և 7-տեղանոց մոդելներով: Արտաքինից դիզայնը մոտ կլինի Gelandewagen-ին, միևնույն ժամանակ, այն կունեննա յուրօրինակ անկյունային թևեր առջևի անիվների և տանիքի հատվածում, որը կարող է ապահովել բավարար հատված ուղեբեռի համար, չնայած թիկունքային մասի կրճատմանը:
Ղեկը, որի վրա տեղադրված են երկու սենսորային վահանակներ, համալրված լրացուցիչ առանձնահատկություններով, իսկ կենտրոնական հատվածում մեծ էկրան է, հիմնական կառավարումը վերահսկելու համար:
Mercedes-Benz GLB-ն կառուցված է MFA պլատֆորմայի վրա, սակայն տեխնոլոգիական առումով այն կարող է համեմատվել ավելի բարձրակարգ մոդելների հետ: Օրինակ՝ նախատեսվում է մեքենայում տեղադրել օգնող համակարգեր, որոնք կկառավարեն որոշակի համադրությամբ մեքենայի անօդաչու վերահսկողությունը:
Հավելենք, որ մեքենան կունենա 1.6 և 2 լիտր աշխատանքային ծավալով բենզինային և դիզելային շարժիչներով մոդելներ:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play