Գիտնականները հայտարարել են նոր երկրաբանական դարաշրջան թևակոխելու մասին


Գիտնականները հայտարարել են նոր երկրաբանական դարաշրջան թևակոխելու մասին

  • 01-09-2016 16:17:16   | ԱՄՆ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Երկիր մոլորակի վրա նոր երկրաբանական և պատմական դարաշրջան է սկսվել, որը կոչվում է անտրոպոցեն` այսինքն մարդկության դար: korrespondent.net-ի փոխանցմամբ` այդ մասին Քեյփթաունում կայացած երկրաբանական կոնգրեսի ժամանակ պաշտոնապես հայտարարել է Շերտագրության միջազգային հանձնաժողովը: 
 
Աղբյուրի տեղեկացմամբ` անտրոպոցենի յուրահատկությունը կայանում է նրանում, որ մարդկության խմբակային գործողությունները սկսել են գերակշռել մոլորակի վրա բոլոր էկոլոգիական մեխանիզմների աշխատանքում: 
«Ըստ էության Երկիրը դա մի հսկայական տիեզերական նավ է, որի անձնակազմի մաս է կազմում մարդկությունը»,- հայտարարել է Լոնդոնի համալսարանական քոլեջից Քրիստոֆեր Ռապլին: 
Միևնույն ժամանակ վերջինս նշել է, որ տիեզերանավի կյանք ապահովող համակարգի աշխատանքներում մշտական միջամտությունը կլիներ խելագարություն, իսկ «անտրոպոցենը մեզ ասում է, որ մարդկությունը կրակի հետ խաղ է անում»: 
Բնապահպանները, կենսաբանները և բնական այլ գիտությունների ներկայացուցիչները արդեն կես դար է, ինչ խոսում են անտրոպոցեն դարաշրջան թևակոխելու մասին: Այս կարծիքի հաստատման համար բերվում են տարբեր փաստարկներ, որոնք հենվում են էկոհամակարգերում կենդանիների ոչնչացման տեմպերի արագացման վրա, որոնք մարդկային գործունեության արդյունք են: 
Սակայն երկրաբանները դեմ են արտահայտվում վերոնշյալ գաղափարին, քանի որ նրանց կարծիքով`  նմանատիպ գործընթացները չեն կարող նկատելի հետք թողնել Երկիր մոլորակի ցեղատեսակների վրա: 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ