Samsung-ը ռեկորդային չափեր ունեցող հեռուստացույց է ներկայացրել


Samsung-ը ռեկորդային չափեր ունեցող հեռուստացույց է ներկայացրել

  • 01-09-2016 16:35:39   |   |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Բեռլինում ընթացող IFA 2016 ցուցահանդեսի ընթացքում, Samsung ընկերությունը հանրությանն է ներկայացրել իր նոր 88 դյույմանոց քվանտային էկրանով հեռուստացույցը, որն այս տեսակի մեջ աշխարհում ամենամեծն է:
 
Korrespondent.net-ի փոխանցմամբ, նոր տեխնոլոգիայի շնորհիվ Samsung KS9800 մյուսներից տարբերվում է էներգաարդյունավետությամբ և գույների պայծառությամբ, որը միլիոնից ավելի գույն ցուցադրելու հնարավորություն է տալիս:
Հսկա հեռուստացույցը միայն մեկն է 19 մոդելների շարքում, որոնք նախատեսում են թողարկել կորեացի արտադրողները: Տեղեկացնենք, որ այս շարքի հեռուստացույցների ամենափոքր մոդելը կունենա 43 դյույմանոց էկրան:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play