Xperia Agent ռոբոտը կարողանում է ինքնուրույն սուրճ եփել


Xperia Agent ռոբոտը կարողանում է ինքնուրույն սուրճ եփել

  • 05-09-2016 12:30:25   | Գերմանիա  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Xperia Agent ռոբոտն առաջին անգամ ցուցադրվել է նախորդ տարի MWC շոու-ի ընթացքում: Այս տարի սարքն արդեն հանրությանը ներկայացվել և գործարկվել է Բեռլինում կայացած IFA տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ:
 
Ստեղծողների հավաստմամբ, ռոբոտը, որը միացված լինելով աուդիոհամակարգերից, հեռուստացույցներից, սմարթֆոններից, համակարգիչներից և նույնիսկ սրճեփից, կարող է «միջնորդ» հանդիսանալ մարդու և «խելացի» տան միջև: Պարզապես պետք է ռոբոտին կանչել, պատմել նրան թե ինչպիսի սուրճ եք նախընտրում և նրան տալ բաժակը, որից հետո Xperia Agent-ը ձեր փոխարեն, ինքնուրույն կանի ամեն ինչ:
Ճիշտ է, սարքի խելացի աշխատանքի կարողությունը չի օգնի ամաններ կամ բաժակներ մատակարարել սեփականատերին, այնուամենայնիվ, օգտագործողն իր ժամանակը կխնայի ռոբոտում ներկառուցված երկու թվային Siri կամ Cortana օգնականների միջոցով, Xperia Agent-ին իր հրամանները տալու համակարգից օգտվելուց: Օրինակ՝ կարելի է ռոբոտին խնդրել օրացույցի մեջ նշված օրը կարևոր իրադարձությունների մասին տեղեկություններ պատմել, կամ կանչել նրան և խնդրել, որպեսզի հեռախոսի վրա ինչ-որ մեկի համարը հավաքի: Իհարկե, այս երկու կետերը չեն բարձրացնում նրա արդյունավետությունն, այնուամենայնիվ այս ամենը բավականին օգտակար կարող է լինել:
Տեղեկացնենք, որ «խելացի» ռոբոտը հագեցած է տեսախցիկով, բարձրախոսով և սենսորային էկրանով:
Մինչև Xperia Agent-ի վաճառքի դուրս գալը, արտադրողները խոսք են տվել էլ ավելի ընդլայնել սարքի ֆունկցիոնալ հնարավորությունները, սակայն ինչպես սպասվում է, ռոբոտը կլինի հերթական գեղեցիկ աչքերով ստեղծված խաղալիքը մարդկանց կողմից:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ