iPhone 7 Plus-ի սև երանգավորումը կփոխարինի մոդելային շարքի նախկին արծաթագույնին


iPhone 7 Plus-ի սև երանգավորումը կփոխարինի մոդելային շարքի նախկին արծաթագույնին

  • 05-09-2016 12:59:03   | ԱՄՆ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Համացանցում տարածվել են համակարգչային գրաֆիկական պատկերներ, որոնք ներկայացնում են երկար սպասված iPhone 7 Plus-ի երկու սև գունային լուծումները:
 
Առաջին պատկերում Apple-ի նոր արտադրանքը ներկայացված է անփայլ սև գույնով, իսկ երկրորդում փայլուն՝ Piano Black գունավորմամբ, տեղեկացնում է korrespondent.net-ը, հղում անելով Venture Beat-ին:
Հայտնի է, որ վեկտորային պատկերները ստացվել են Apple Arab-ի ռեսուրսների հիման վրա և ըստ շրջանառվող լուրերի, սև երանգավորումը կփոխարինի մոդելային շարքի նախկին արծաթագույնին:
Ինչ վերաբերվում է տեխնիկական առանձնահատկություններին, ապա նոր սարքը համալրված կլինի մինչև 256 գեգաբայթ ներկառուցված հիշողությամբ, 3 գեգաբայթ օպերատիվ հիշողության քարտով և հզորացված Apple A10 պրոցեսորով:
Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով iPhone 7 Plus-ի ցուցադրությունը կկայանա սեպտեմբերի 7-ին:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ