Չինական սմարթֆոններն ամենաարդյունավետն են


Չինական սմարթֆոններն ամենաարդյունավետն են

  • 05-09-2016 14:53:37   | Չինաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Չինական Mydrivers կայքը ներկայացրել է AnTuTu-ի վարկածով ամենաարդյունավետ սմարթֆոնների վարկանիշային աղյուսակը, որի առաջին հորիզոնականում է գտնվում տեղական արտադրության OnePlus 3 սմարթֆոնը՝ հավաքած 140 288 բալերով:
 
Երկրորդ և երրորդ տեղերը նույնպես զբաղեցրել են չինական արտադրության հեռախոսները՝ Vivo XPlay 5 Elite (138 706 բալ) և LeTV Le Max 2 (138 026 բալ):
Նրանց հաջորդում են Nubia Z11, Zuk Z2 Pro, Xiaomi Mi5 մոդելների սմարթֆոնները: 7-րդ տեղը զբաղեցրած  Samsung Galaxy S7 edge-ն մեկ հորիզոնականով առաջ է անցել iPhone 6S-ից: Լավագույն տասնյակը եզրափակել են չինական արտադրության 360 Q5 Plus-ը և թայվանական HTC 10 սմարթֆոնները:
Հայտնի է նաև, որ հրապարակված նախկին արդյունքներով, լավագույն տասնյակում է եղել Apple-ի iPhone 5SE-ն, որն այս անգամ ցուցակից դուրս է մղվել իր շարքի ավելի նոր iPhone 6S-ի աղյուսակում ընդգրկվելուց հետո:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play