05-09-2016 16:18:18 | Չինաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Չինական արտադրող Meizu-ն պաշտոնապես ներկայացրել է անսովոր մեծություն ունեցող Meizu Max սմարթֆոնը, որը հագեցած է 6 դյույմանոց էկրանով, փոխանցում է korrespondent.net-ը:
Հաղորդվում է, որ «հսկա»-ն ունի մետաղական կմախք՝ կլորացված անկյուններով և մեծ տեսախցիկ երկու LED լուսարձակներով: Սարքի տեխնիկական բնութագրերը բավականին բարձր են, համեմատած նրա շատ ցածր գնի հետ:
Meizu Max-ը համալրված է 3 գեգաբայթ օպերատիվ հիշողության քարտով և մինչև 64 գեգաբայթ տարողականությամբ ներկառուցված կրիչով: Բացի այդ, սարքը կարող է ընդունել մինչև 128 գեգաբայթ հիշողության MicroSD քարտ:
6 դյույմանոց էկրան ունեցող սմարթֆոնը 2 տեսախցիկ ունի. հիմնական տեսախցիկը 13 մեգապիքսել հզորությամբ և առջևինը 5 մեգապիքսել հզորությամբ: Սմարտֆոնի մարտկոցը նույնպես բավականին հզոր է՝ 4100 միլիամպեր/ժամ:
Ըստ արտադրողի, սարքի վաճառքը Չինաստանում կսկսվի սեպտեմբերի 12-ից և նրա արժեքը կկազմի 254 ամերիկյան դոլար: