05-09-2016 17:10:30 | Մեծ Բրիտանիա | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Հիմնական աստերոիդների գոտու (արեգակնային համակարգի Մարսի եւ Յուպիտերի ուղեծրերի միջեւ ընկած շրջանի) աստերոիդներից մեկը անվանակոչվել է` ի պատիվ բրիտանացի երաժիշտ, Queen խմբի մենակատար Ֆրեդի Մերկուրիի:
Ինչպես հայտնում է խմբի պաշտոնական կայքը, երգչի մահվան տարում հայտնաբերված աստերոիդը ստացել է Asteroid 17473 Freddiemercury անվանումը: Երկնային մարմնի անվան պարգևատրման մասին այս որոշումը կայացվել է Ֆրեդի Մերկուրիի երաժշտության բնագավառում ունեցած մեծ ներդրումների համար:
Այսօր, հայտնի ռոք-երգչի երկրպագուները նշում են իրենց կուռքի ծննդյան 70-ամյակը, ով ծնվել է 1946 թվականի սեպտեմբերի 5-ին և մահացել 1991 թվականի նոյեմբերի 24-ին՝ 45 տարեկան հասակում:
Տեղեկացնենք, որ անվանափոխությունն իրականացվել է Փոքր մոլորակների կենտրոնի կողմից, որը հանդիսանում է Միջազգային աստղագիտական միության անդամ: