Hyundai-ը պատրաստվում է ջրածնային էներգիայով աշխատող մեքենա թողարկել
05-09-2016 17:53:47 | Կորեայի Հանր. | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Հարավային Կորեայի իշխանությունները մտադիր են իրականցնել պետական ծրագիր, որը նախատեսում է մինչև 2020 թվականն էկոլոգիապես մաքուր ավտոմեքենաների, այդ թվում ջրածնով աշխատող մեքենաների թողարկումը, որոնց թիվը մինչև սահմանված տարեթիվը պետք է հասցվի 10000-ի: Auto.vesti.ru-ի փոխանցմամբ, այս ծրագրի շրջանակներում Hyundai-ը նախաձեռնում է արդեն 2018 թվականին տեղական շուկա ներկրել միանգամայն նոր, ջրածնային էներգիայով աշխատող մոդելի ավտոմեքենա:
Ընկերության հաստատմամբ, նոր մեքենայի գինը երկու անգամ ավելի ցածր կլինի, քան Hyundai Tucson Fuel Cell վառելիքային քրոսսովերինը, որը տեղական շուկայում վաճառվում է 54000 դոլարով: Այս ամենին զուգահեռ մեքենայի աշխատանքային ծավալը կնվազի, 600 կիլոմետրից հասցվելով 415 կիլոմետրի:
Այլ մանրամասներ Hyundai-ն առայժմ չի ներկայացնում: Հայտնի չէ նույնիսկ նոր մեքենան, ինչ թափքի տեսակ է ունենալու: Ըստ որոշ կանխատեսումների Hyundai-ն իր նոր մոդելը մրցակցության մեջ կմտցնի ոչ վաղ անցյալում ստեղծված Toyota Mirai-ի հետ: