Հայտնի է դարձել կյանքի երկարատևության ևս մեկ գործոն


Հայտնի է դարձել կյանքի երկարատևության ևս մեկ գործոն

  • 06-09-2016 11:55:45   | Իտալիա  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Իտալացի գիտնականները բացահայտել են նոր գործոն, որի առկայությունը հանգեցնում է մարդկային կյանքի երկարաձգությանը: Պարզվում է դա միկրոշրջանառությունն է, այսինքն` արյան մեջ առկա նյութերի մատակարարումն է հյուսվածքներին: Այս հետազոտության մասին հաղորդում է EurekAlert թերթը: 
 
Աղբյուրի տեղեկացմամբ` գիտնականները հետևել են երկարակյաց մարդկանց, որոնց միջին տարիքը հասել է 92-ի: Նշվում է, որ վերջիններիս օրգաններում արյան շրջանառությունն այնքան արդյունավետ է եղել, որքան 30 և ավելի պակաս տարիք ունեցողների մոտ: 
Պատճառն ըստ մասնագետների`  արյան մեջ պարունակվող ադրենոմեդուլին հորմոնի քիչ քանակն է: 
Միկրոշրջանառության հետ կապված և արյան ճնշման վրա ազդող պեպտիդային այդ ցուցանիշի բարձր պարունակություն ունեցող մարդկանց մոտ նախևառաջ հարթ մկանների տոնուսի նվազումը և արյունատար անոթների ամբողջականությունը գտնվել է ոչ այնքան լավ վիճակում: 
Մարդկային կյանքի երկարակեցության հիմնական գործոնը համարվում է գենետիկ նախահակումը, ֆիզիկական ակտիվությունը և ուտելու նախասիրությունների բնույթը: Նոր հետազոտությունն առաջ է քաշել ևս մեկ ցուցանիշ: 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ