Տարածաշրջանային "Արեւային հանգույց"-ը` Հայաստանում
06-09-2016 11:35:09 | Հայաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Սեպտեմբերի 26-ից 28-ը Հայաստնի Ամերիկյան Համալսարանում կանցկացվի արևային եւ վերականգնվող էներգիային վերաբերվող եռօրյա գիտաժողով (Solar Hub Armenia 2016), որը կազմակերպել են Ամերիկահայ Ճարտարագետների եւ Գիտնականների Ընկերակցությունը(ԱՃԳԸ) ու Հայաստնի Ամերիկյան Համալսարանը(ՀԱՀ):
Գիտաժողովի գլխավոր վարողներ հանդես են գալու աշխարհահռչակ գիտնական, ինժեներ-խորհրդատու, ամերիկյան Vector Delta Design ընկերության ինժեներ-մասնագետ պրոֆեսոր Փիթեր Գևորգյանը եւ Հայաստնի Ամերիկյան Համալսարանի պրոֆեսոր Արտակ Համբարյանը։
Գիտաժողովին ընդառաջ "Նոյյան տապան" լրատվականը եւ ամերիկյան ConnectTo-ընկերությունը կազմակերպել են հեռուստակամուրջ, որին մասնակցում են.
ԱՄՆ-ից` պրոֆեսոր Փիթեր Գևորգյանը, Ամերիկահայ Ճարտարագետների եւ Գիտնականների Ընկերակցության (ԱՃԳԸ) նախագահ Ռազմիկ Ղարախանյանը եւ ConnectTo-ընկերության նախագահ Արամ Տեր-Մարտիրոսյանը:
Հայաստանից հեռուստակամուրջին մասնակցում էին Հայաստնի Ամերիկյան Համալսարանի պրոֆեսոր Արտակ Համբարյանը, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը եւ Գիտությանը, ներարարական տեխնոլոգիաներին եւ հեռանկարային լուծումներին աջակցող "Նոյյան տապան" հիմնադրամի տնօրեն Տիգրան Հարությունյանը: