MacBook-ի ստեղծողին աշխատանքի չեն ընդունել Apple Store-ում


MacBook-ի ստեղծողին աշխատանքի չեն ընդունել Apple Store-ում

  • 06-09-2016 12:48:51   | ԱՄՆ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Apple ընկերության նախկին ինժեներ Ջոն Շեյնբերգին, ով ժամանակին հանդիսացել է MacBook-ի հիմնադիրներից մեկը, աշխատանքի չեն ընդունել Apple Store-ում: Անձամբ Շեյնբերգը կարծում է, որ պատճառը տարիքային խտրականությունն է, քանի որ ընկերության խանութներում առևտրով զբաղվում են հիմնականում երիտասարդները, հայտնում է korrespondent.net-ը:
 
Ի դեպ, նախկին ինժեների պնդմամբ է Սթիվ Ջոբսը MacBook-ի զարգացման մեջ օգտագործել Intel պրոցեսորները, նախկին PowerPC-ի փոխարեն:
Նա նաև ղեկավարել է Maklar գաղտնի ծրագիրը, որի նպատակն է եղել բացահայտել MacBook-ի համար Intel պրոցեսորների առավելությունները և թերությունները, որոնք հետագայում կբերեին համակարգչի վարկանիշի բարձրացմանը:
Ջոն Շեյնբերգը թոշակի է անցել դեռևս 2008 թվականին՝ 54 տարեկան հասակում, սակայն տարիներ հետո որոշել է սիրելի ընկերությունում, որպես ներկայացուցիչ կրկին աշխատանքի անցնել:
Տեղեկացնենք, որ նախկին ինժեների հետ Apple Store-ում աշխատանքի անցնելու համար անցկացվող հարցազրույցից հետո, որն անց է կացվում երեք հոգու կողմից, ոչ ոք նրան չի դիմել:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ