Ռուսաստանն աշխատում է լազերային զենքերով զինված ինքնաթիռի վրա


Ռուսաստանն աշխատում է լազերային զենքերով զինված ինքնաթիռի վրա

  • 06-09-2016 15:30:15   | Ռուսաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Ռուսաստանում աշխատանքներ են տարվում լազերային զենքերով համալրված նոր սերնդի ինքնաթիռի վրա: Tass.ru-ի փոխացմամբ,  խոսքը գնում է լազերային սարքավորման մասին, որը կտեղադրվի օդանավի վրա: 
 
Բաց հրապարակումների մեջ սարքավորմանը տրվել է A-60 անվանումը: Ռուսական մամուլում լուրեր էին տարածվել, որ A-60 համակարգը պետք է տեղադրվի Տագանգորի ավիացիոն գիտատեխնիկական համալիրի կողմից ստեղծված IL-76 ինքնաթիռի վրա: 
Լազերային սարքավորում ստեղծելու աշխատանքները սկսվել են դեռևս խորհրդային ժամանակաշրջանի 70-ական թվականներից: 2015 թվականին էլ Տագանգորի ավիացիոն գիտատեխնիկական համալիրն իր կայքում տեղադրել էր ինքնաթիռի լուսանկարը, որը պետք է աշխատեր A-60 համակարգի լազերային տեխնիկայով:
Օգոստոսի 2-ին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն իր պաշտոնական հայտարարության մեջ նշել է, որ ռուսական բանակը որդեգրում է լազերային զենքով աշխատելու քաղաքականությունը:
Նշենք, որ Ռուսաստանը նախատեսում է սարքավորման թողարկման ծրագրերն ավարտել մինչև 2020 թվականը:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play