Հոլանդական հիվանդանոցում կերակուրը կտպեն 3D-տպիչներով


Հոլանդական հիվանդանոցում կերակուրը կտպեն 3D-տպիչներով

  • 06-09-2016 16:38:59   | Նիդեռլանդներ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Հոլանդական Isala հիվանդանոցի ղեկավարությունը հայտարարել է, որ այս տարվա նոյեմբեր ամսից ծրագրում են իրենց հիվանդների համար կերակուրը տպել 3D-տպիչների օգնությամբ, փոխանցում է Korrespondent-ը:
 
Առողջապահական կենտրոնն իր ծրագիրն իրականացնելու համար կօգտագործի byFlow կազմակերպության արտադրած Focus 3D տպիչները: Նորարարական դիզայնի հետ մեկտեղ, ղեկավարությունն այս կերպ ցանկանում է բարձրացնել տրվող ճաշատեսակների սննդարարությունը:
Ըստ բժիշկների, հիվանդների 20%-ն իրենց ընդունած կերակրից չեն ստանում բավարար քանակությամբ օգտակար վիտամիններ: Մասնավորապես, այս խնդրի հետ ամենից շատ առնչվում են քաղցկեղով հիվանդները, ովքեր ախորժակի և մարսողության հետ կապված էական խնդիրներ ունեն:
3D-տպիչը թույլ է տալիս արհեստականորեն փոփոխել կերակրի մաս կազմող սնունդի բաղադրիչները, այս կերպ յուրաքանչյուր հիվանդի համար հատուկ դիետիկ կերակրացանկ կազմելով: Հիվանդանոցում նմանօրինակ սննդակարգին հետևում են բավականին մեծ հսկողությամբ, նույիսկ այցելուների դուրս գրումից հետո:
Ավելի վաղ, ԱՄՆ-ի կողմից արտոնագրվել էր 3D-տպիչի օգնությամբ տպագրված դեղահաբերի գործածությունը:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ