Twitter-ը վաճառելու հարցը կքննարկվի ընկերության տնօրենների խորհրդի ժամանակ


Twitter-ը վաճառելու հարցը կքննարկվի ընկերության տնօրենների խորհրդի ժամանակ

  • 07-09-2016 11:49:27   | ԱՄՆ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Աշխարհահռչակ Twitter միկրոբլոգի տնօրենների խորհուրդը սեպտեմբերի 8-ին կայանալիք խորհրդի նիստի ժամանակ կքննարկի ընկերության ամբողջական կամ առանձին ծառայությունների վաճառքի հարցը:
 
Gazeta.ru-ի տեղեկացմամբ, միկրոբլոգի ամբողջական վաճառքի կամ նրա երկու առանձին Vine և MoPub ծառայությունների արժեքը չի գերազանցի 18 միլիարդ դոլարը: Այս գինը կարող է չափից շատ համարվել մի կազմակերպության համար, որն ամեն եռամսյակային հաշվետվություններում բացասական ֆինանսական արդյունքներ է ցուցաբերում:
Աղբյուրի տվյալներով, Twitter-ի համահիմնադիրներից մեկի՝ Ջեք Դորսիի ընկերության նախագահի պաշտոնում նշանակվելուց հետո դրական փոփոխություններ չեն արձանագրվել:
Լրատվամիջոցների տեղեկություններով ընկերությունը գնելու ամենահավանական թեկնածուների շարքում են գտնվում Alphabet-ը, Apple-ը և մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկն իր 21st Century Fox և News Corp հոլդինգներով:
Հավելենք, որ Twitter-ը նախկինում հերքել է այն լուրերը, որ կայքը կփակվի 2017 թվականին և դրանք համարել է անհիմն:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ