Հայտնաբերված մակաբույծերի նոր տեսակին անվանել են ի պատիվ Օբամայի


Հայտնաբերված մակաբույծերի նոր տեսակին անվանել են ի պատիվ Օբամայի

  • 09-09-2016 10:58:04   | ԱՄՆ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Մակաբուծային հարթ ճիճուների տեսակը, որը հայտնաբերվել է ԱՄՆ-ի Ինդիանա նահանգի Սենտ-Մերի քոլեջի պրոֆեսոր Թոմաս Պլատի կողմից ստացել է իր պաշտոնական կենսաբանական անունը` ի պատիվ Միացյալ Նահանգների ներկայիս նախագահ Բարաք Օբամայի, տեղեկացնում է Interfax-ը:
 
Պլատի խոսքերով, եթե նոր հայտնաբերված կենսաբանական տեսակ են քո պատվին անվանում, ապա դա պետք է, որպես պատիվ համարել, ոչ թե վիրավորանք: Գիտնականը սա պարզապես շանս է համարել իր սիրելի նախագահին հարգանքի տուրք մատուցելու համար, նշելով, որ հազարավոր մարդիկ հազարավոր դոլարներ են վճարում իրենց պատվին հայտնաբերված նոր տեսակներին անվանելու համար:
Նոր տեսակի հայտնաբերումից հետո, Թոմաս Պլատը, որը համարվում է Բարաք Օբամայի հեռավոր ազգականներից մեկը, որոշել է ավարտել գիտնականի իր կարիերան, որի ընթացքում հասցրել է աշխարհի համար բացահայտել 30 տեսակ կենդանիների:
Նշենք, որ ի պատիվ Օբամայի արդեն անվանակոչվել են սարդի, ձկան, ինչպես նաև հանգած հրաբուխի անուններ:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play