«Viva 2500» և «Viva 3500». ավելացված խոսելաժամանակ դեպի ՀՀ այլ, 374 97 և 374 47 ցանցեր, Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա


«Viva 2500» և «Viva 3500». ավելացված խոսելաժամանակ դեպի ՀՀ այլ, 374 97 և 374 47 ցանցեր, Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա

  • 14-09-2016 18:15:10   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

«Viva 2500» սակագնային պլանով տրամադրվող ծառայությունների փաթեթը համալրվել է 50 րոպե խոսելաժամանակով դեպի ՀՀ այլ, 374 97 բջջային և 374 47 քաղաքային ցանցեր, Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա:
 
Իսկ «Viva 3500» սակագնային պլանի բաժանորդներն այժմ հնարավորություն ունեն օգտագործելու 100 րոպե խոսելաժամանակ, դեպի ՀՀ այլ, 374 97 և 374 47 ցանցեր, ինչպես նաև դեպի Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա զանգահարելու համար, նախկին 50-ի փոխարեն:
 
Ծառայություն Viva 2500 Viva 3500
Ակտիվացման գին 2500 դրամ 3500 դրամ
Ներցանցային խոսելաժամանակ 2500 րոպե 3500 րոպե
Ինտերնետ 2000 ՄԲ 3000 ՄԲ
Խոսելաժամանակ դեպի ՀՀ այլ, 374 97 բջջային և 374 47 քաղաքային ցանցեր, Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա* 50 րոպե 100 րոպե
SMS՝ դեպի ՀՀ բջջային ցանցեր 250 250
Անցում դեպի սակագնային պլան *161*2500# *161*3500#
*Համարահավաքման ձևաչափ՝ 77 00 [երկրի կոդ] [հեռախոսահամար]
 
««Viva 2500» և «Viva 3500» սակագնային պլաններն էլ ավելի գրավիչ են դարձել շնորհիվ ավելացված խոսելաժամանակի, ինչն ամսական նույն գումարի դիմաց հնարավորություն է ընձեռում կատարել զանգեր դեպի ՀՀ այլ ցանցեր, 374 97 և 374 47 ցանցեր, Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա: Այս քայլով մենք ընդառաջել ենք բաժանորդների կարիքներին և հոգացել նրանց հարմարավետության մասին»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ