ԱՄՆ-ը պաշտոնապես արգելել է Samsung Galaxy Note 7-ի վաճառքը


ԱՄՆ-ը պաշտոնապես արգելել է Samsung Galaxy Note 7-ի վաճառքը

  • 16-09-2016 19:15:44   | ԱՄՆ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

ԱՄՆ-ի կարգավորող մարմինները պաշտոնական արգելք են դրել Samsung Galaxy Note 7 սմարթֆոնների վաճառքի վրա մարտկոցի պայթյունի ռիսկային գործոնի պատճառով, հաղորդում է Interfax-ը:
 
Ապրանքների սպառման անվտանգության հանձնաժողովի տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ մինչև սեմպտեմբերի 15-ը գնված սմարթֆոնները կփոխարինվեն նոր, թարմացված և անվտանգ մարտկոցով` զինված Galaxy Note 7-ով, կամ Samsung ընկերության մեկ այլ մոդելի սմարթֆոնով: Ցանկության դեպքում գնորդները կարող են պահանջել ծախսված գումարը:
Ավելի վաղ, Samsung-ն արդեն դադարեցրել էր սմարթֆոնի վաճառքը, ինչի պատճառ էր հանդիսացել հեռախոսի մարտկոցի պայթյունի մի քանի դեպք: Արտադրողը խոստացել էր փոխել վնասված սմարթֆոնները:
Սակայն ամերիկյան հանձնաժողովի ղեկավար Էլիոթ Քեյը քննադատել է ընկերությանը, հայտարարելով, որ Samsung-ը ոչ միայն պետք է ստուգեր սմարթֆոնները, այլև ապահովեր դրանց անվտանգ գործածումը:
Նշենք, որ առայմ վթարային են համարվում ավելի քան մեկ միլիոն Samsung Galaxy Note 7-ի օրինակներ:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play