«Մանկական Նոր ալիք-2016»-ը Առաջին ալիքի եթերում կլինի սեպտեմբերի 24-ին


«Մանկական Նոր ալիք-2016»-ը Առաջին ալիքի եթերում կլինի սեպտեմբերի 24-ին

  • 22-09-2016 18:22:19   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Մանկական Նոր ալիք-2016» երգի միջազգային մրցույթը հայ հեռուստադիտողները հնարավորություն կունենան դիտելու սեպտեմբերի 24-ին՝ ժամը 22:45-ին, Առաջին ալիքի եթերում:
 
Այս մասին տեղեկացնում է Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժինը:
 
Մրցույթում հայաստանյան պատվիրակ Միշան (Միքայել Գրիգորյան) փայլուն ելույթ է ունեցել եւ գրավել մրցանակային երկրորդ հորիզոնականը` այն կիսելով Մալթայի ներկայացուցչի հետ: Միշան երկու մրցութային օրերի ընթացքում արժանացել է հավասարաչափ 87-ական միավորների, երկու օրերն էլ ժյուրիի 8 անդամներից 7-ը Հայաստանի ներկայացուցչի ելույթը գնահատել են առավելագույն 11 միավոր, իսկ 8-րդը՝ 10: Միշան «Մանկական Նոր ալիք-2016»-ի շրջանակում կատարել է «Փոքրիկ ղարաբաղցին» եւ «Uptown Funk» երգերը: 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն