Առաջին անգամ ավիաշոու է անցկացվել Հյուսիսային Կորեայում


Առաջին անգամ ավիաշոու է անցկացվել Հյուսիսային Կորեայում

  • 24-09-2016 11:47:48   |   |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Հյուսիսկորեական Վոնսան քաղաքի Գալմա օդանավակայանում անցկացվել է երկրի պատմության մեջ առաջին ավիաշոուն: korrespondent.net-ի փոխանցմամբ` հյուսիսկորեական օդուժի գործողությունները տեսնելու համար հավաքվել է շուրջ 200 հազար մարդ: 
 
Ավիաշոուն սկսվել է ամերիկյան արտադրության Hughes 500 ուղղաթիռի ցուցադրական թռիչքով, սակայն հիմնականում մասնակցել են Ռուսաստանից ներկրված ինքնաթիռները, այդ թվում Տու-154, Տու-134, Իլ-18: 
Ավիաշոուի ընթացքում ցածր բարձրության վրա թռչել են ՄիԳ-29 և Սու-25-ը: Փորձագետները նշել են, որ օդաչուների կատարած հնարքները հնարավոր չէ տեսնել այլ տեղ, քանի որ դրանք արգելված են: 
Ավելի վաղ, սեպտեմբերի 14-ին հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոց Հյուսիսային Կորեայի մայրաքաղաքում աջակցելու միջուկային փորձարկումներին, որոնք անցկացվել էին սեպտեմբերի սկզբին: 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play