Dasaran-ը, Teach For Armenia-ն և UWC Dilijan-ը հանուն Հայաստանում կրթության զարգացման


Dasaran-ը, Teach For Armenia-ն և UWC Dilijan-ը հանուն Հայաստանում կրթության զարգացման

  • 24-09-2016 17:28:00   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Այսօր Dasaran-ը պատիվ ունեցավ ընդունելու ''UWC Dilijan'' քոլեջի համահիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ, ''IdeA'' և ''Scholae Mundi'' հիմնադրամների համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդին՝ մեր հայրենակից բարերար Ռուբեն Վարդանյանի կնոջը, և «Կրթություն Հայաստան» (''Teach For Armenia'') նախագծի հիմադիր ու գործադիր տնօրեն Լարիսա Ռայանին (Հովհաննիսյան):
 
Հանդիպմանը Վերոնիկա Զոնաբենդը և Լարիսա Ռայանը շրջեցին Dasaran կրթական կենտրոնում,  ծանոթացան թիմի հետ: 
Ճանաչողական շրջայցին հաջորդեց բուն քննարկումը, որի ընթացքում հյուրերին ներկայացվեց Dasaran կրթական ծրագրի գործունեությունը, ընթացիկ և ապագա ծրագրերը, զարգացման հեռանկարները:
Անկեղծորեն տպավորված կրթական ծրագրով՝ Վերոնիկա Զոնաբենդը և Լարիսա Ռայանը մեծապես գնահատեցին մասնավորապես Dasaran-ի մշակած դպրոցների էլեկտրոնային կառավարման և վիճակագրական վերլուծության համակարգերը:
Հաշվի առնելով Հայաստանի գիտակրթական ոլորտում ունեցած ընդհանուր նպատակներն ու հետաքրքրությունները՝ հանդիպման ավարտին քննարկվեց համագործակցության եզրեր հաստատելու հնարավորությունը:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ