Մինչև 250Մբ/վ արագությամբ ինտերնետ կապ Ucom-ից. Հայաստանում առաջին անգամ գործարկվեց նորագույն 4G+ տեխնոլոգիան (տեսանյութ)


Մինչև 250Մբ/վ արագությամբ ինտերնետ կապ Ucom-ից. Հայաստանում առաջին անգամ գործարկվեց նորագույն 4G+ տեխնոլոգիան (տեսանյութ)

  • 24-09-2016 20:13:31   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ



Օլիմպիական մեդալակիրներին մեծարող հատուկ միջոցառման ընթացքում Արամ MP3-ի կատարմանը հաջորդում է Ռիո դե Ժանեյրոյում կայացած  31-րդ ամառային օլիմպիական խաղերում Հայաստանի մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Այս անգամ օլիպմիական մեդալակիրներին պարգևատրում է Ucom ընկերությունը` ի դեմս ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի: 
 
Ծափողջույների ներքո հայ մարզիկները հեռանում են բեմից, քիչ անց օլիմպիկան չեմպիոն` Արթուր Ալեքսանյանի օգնությամբ ազդարարվում է տոնական միջոցառման երկրորդ կարևոր հատվածի` Ucom ընկերության կողմից այս տարվա ամենասպասված 4G+ ցանցի մեկնարկը: 
Ericsson ընկերության նորագույն  4G+ տեխնոլոգիայի ներդրումը Հայաստանում նախատեսված է բավարարել տվյալների փոխանցման տրաֆիկի նկատմամբ օրեցօր աճող պահանջարկը, ինչպես նաև ապահովել էլ ավելի լավ որակ ու մեծ արագություն: 
Հայաստանում 4G+ ցանցի գործարկումը Հայկ Եսայանը գնահատում է որպես իրական հաղթանակ հեռահաղորդակցության ոլորտում, քանի որ այս առաջատար տեխնոլոգիան գործում է հեռահողրդակցության այնպիսի զարգացած շուկա ունեցող երկրներում, ինչպիսիք են Հյուսիսային Ամերիկան, Կորեան, Ճապոնիան, Չինաստանը և եվրոպական մի շարք երկրներ: 
Ucom-ի գլխավոր տնօրենի տեղեկացմամբ` առաջիկայում ցանցը գործելու է Երևանի ողջ տարածքում, իսկ կառուցման փուլերի ավարտից հետո` ամբողջ Հայաստանում:  
 
 
 
Էլիզա Զախարյան, Նոյյան Տապան
Տեսանյութը և ֆոտոշարքը՝ Նոյյան Տապանի
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ