NASA-ն Յուպիտերի արբանյակի մակերևույթի տակ օվկիանոսի գոյության նոր ապացույցներ է գտել


NASA-ն Յուպիտերի արբանյակի մակերևույթի տակ օվկիանոսի գոյության նոր ապացույցներ է գտել

  • 27-09-2016 17:33:59   | ԱՄՆ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
NASA-ի գիտնականներն օվկիանոսի գոյության հերթական ապացույցներն են հայտնաբերել սառցե վահանի տակ, որով ծածկված է Յուպիտերի արբանյակներից մեկը՝ Եվրոպան:
 
ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնել է աստղադիտակի միջոցով տիեզերքի հետազոտությունների՝ Բալթիմորի ինստիտուտի ներկայացուցիչ Ուիլյամ Սփարքսը։ Այս մասին հայտնում է BBC-ն։
 
Նրա խոսքով՝ աստղագետները Hubble աստղադիտակի միջոցով գեյզերներ են գրանցել Արեգակնային համակարգի խոշորագույն մոլորակի արբանյակի սառցե մակերևույթի վրա:
 
Ինչպես պարզաբանել է գիտնականը, այդ տվյալներն աստղադիտակի կողմից ստացվել էին տակավին 2014 թվականին, սակայն մասնագետներին շատ ժամանակ է պահանջվել տեղեկատվությունը հանգամանորեն ուսումնասիրելու համար: Սփարքսի խոսքով՝ Եվրոպայի վրա գեյզերների առկայությունը գիտնականներին թույլ է տալիս ապագայում օվկիանոսի քիմիական բաղադրությունը հետազոտել առանց սառույցների հորատման անհրաժեշտության։
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ