Պետական աջակցության դեպքում Հայաստանը կդառնա արևային տեխնոլոգիաների արտադրության մրցունակ կենտրոն աշխարհում.Փիթեր Գևորգյան (տեսանյութ)


Պետական աջակցության դեպքում Հայաստանը կդառնա արևային տեխնոլոգիաների արտադրության մրցունակ կենտրոն աշխարհում.Փիթեր Գևորգյան (տեսանյութ)

  • 28-09-2016 12:55:05   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ



«Եթե պետական երաշխիքներ ու աջակցություն չլինի, ապա անհատների մակարդակով ոչինչ հնարավոր չի լինի անել արևային տեխնոլոգիաների ոլորտը զարգացնելու համար»,- համոզված է «Vector Data Design» ընկերության ինժեներ-մասնագետ, գիտնական, պրոֆեսոր ամերիկահայ Փիթեր Գևորգյանը: 
 
Վերջինս արդեն երեք օր է Հայաստանի ամերիկյան համալսարանում հանրային գիտաժողով է անցկացնում նվիրված արևային էներգիայի տեխնոլոգիաներին:
Ինչպես «Նոյյան Տապան»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Փ. Գևորգյանը, Հայաստանում արևային տեխենոլոգիաների նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում ինչպես անհատները, այնպես էլ պետական պաշտոնյաները, սակայն միայն հետաքրքրվածությունը բավարար չէ:
Նրա կարծիքով` համապատասխան աջակցության դեպքում հնարավոր կլինի աշխարհին ապացուցել, որ Հայաստանը կարող է դառնալ արևային տեխնոլոգիաների արտադրության մրցունակ կենտրոն աշխարհում: 
Փ. Գևորգյանի խոսքերով` նման հաջողություն ունենալու համար Հայաստանում առկա են բոլոր նախապայմանները. այս ենթատեքստում ընդգծելով հատկապես ինժեներական մտքի և գիտական գաղափարների առկայությունը: 
Արևային էներգիայի արտադրությունը Հայաստանում իրականություն դարձնելու համար ամերիկահայ գիտնականն առաջարկում է իր մշակած ակադեմիական ծրագիրը ներդնել հայաստանյան բուհերում, որն աշխարհի ոչ մի երկրում գոյություն չունի: 
Նրա համոզմամբ` նման ծրագիրը հնարավորություն կտա օտար երկրներից ուսանողների բերել և վերապատրաստել Հայաստանում` այդպիսով բարձրացնելով Հայաստանի հեղինակությունն ամբողջ աշխարհում: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play