Արևային էներգիայի արդյունաբերության ոլորտում Հայաստանը կկարողանա մրցել անգամ Չինաստանի և ԱՄՆ-ի հետ. գիտնական (տեսանյութ)


Արևային էներգիայի արդյունաբերության ոլորտում Հայաստանը կկարողանա մրցել անգամ Չինաստանի և ԱՄՆ-ի հետ. գիտնական (տեսանյութ)

  • 28-09-2016 14:45:14   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ



Ամբողջ աշխարհում գնալով աճում է էներգետիկ պահանջարկը, հետևաբար Հայաստանը մեծ հնարավորություններ ունի արևային տեխնոլոգիաների զարգացման ոլորտում: Այս մասին «Նոյյան Տապան»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀԱՀ ճարտարագիտական հետազոտական կենտրոնի փոխտնօրեն, դասախոս Արտակ Համբարյանը: 
 
Ըստ նրա, եթե Հայաստանը չի կարող մրցակցել Չինաստանի հետ էժան նյութատար իրերի արտադրության որոլորտում, ապա փոխարենը կարող է մրցել գիտատար, ինտելեկտ և բարձր կրթություն պահանջող ենթակառուցվածքներում: 
Ա. Համբարյանի համոզմամբ` արևային էներգիայի արդյունաբերությունը հենց այդ գիտատար ոլորտն է, որը զարգացման մեծ պոտենցիալ ու հեռանկարներ  ունի ամբողջ աշխարհում: 
«Շատ կարևոր է ունենալ ինտելեկտուալ ռեսուրսներ, ինչը մենք ունենք, երկրորդը` արևային ռեսուրսներ են, սակայն այստեղ պետք է զգույշ լինել, որովհետև արևային ռեսուրսները մեր ներքին պահանջները բավարարելու համար են, գուցե հետագայում նաև արտահանությամբ զբաղվենք, բայց գլխավորն արտադրության զարգացումն է»,- ընդգծեց Ա. Համբարյանը` հավելելով, որ ոլորտի զարգացման գլխավոր խոչընդոտը պետք է ժամանակի մեջ դիտել, քանի որ 25 տարի առաջ այս ուղղությամբ քայլ չի արվել:
Նրա կարծիքով` հենց այդ ուշանալն է պատճառ դարձել, որ այսօր Հայաստանը չունի արևային էներգիայի արտադրություն, հետևաբար չպետք է հապաղել և հենց այս պահից սկսել աշխատանքներ տանել այդ ուղղությամբ: 
Ա. Համբարյանի խոսքերով` Հայաստանն այժմ այլընտրանք չունի և թեկուզ դժվարություններով, բայց պետք է մի օր Սինգապուրից ուժեղ դառնա: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Մանրամասները` տեսանյութում
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play