«Կասպերսկի Լաբորատորիա»-ն տարածում է պաշտպանված լինելու գաղափարը
30-09-2016 11:04:25 | Հայաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Համակարգչային անվտանգության միջազգային առաջատար «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերությունը Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցության ծրագրերի շրջանակներում իրականացնում է պաշտպանված լինելու գաղափարը տարածող նախագիծ, որը նվիրված է ՀՀ անկախության 25-ամյակին ու Երևանի 2798-ամյակին։
«Կասպերսկի Լաբորատորիա»-ն առաջին անգամ Հայաստանում, Ա. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին մերձակա Ազատության հրապարակի տարածքում սեպտեմբերի 30-ին տեղադրել է ռուսաստանից ժամանած մասնագետների պատրաստած եռաչափ (3D) պատկերը, որը խորհրդանշում է համակարգչային սպառնալիքներից և՛ յուրաքանչյուր քաղաքացու, և՛ ամբողջ երկրի պաշտպանված լինելու կարևորությունը։
Մայրաքաղաքի բնակիչները և հյուրերը կարող են «Կասպերսկի Լաբորատորիա»-ի «Պաշտպանության ուժը» եռաչափ պատկերի մոտ իրականացնել հետաքրքրիր և հիշարժան լուսանկարահանումներ։ Պատկերը տեղադրված կլինի մինչև հոկտեմբերի 30-ը ներառյալ։
«Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության հայաստանյան ներկայացուցչություն