Հայկական Գործարար Գործակալությունը – Armenian Business Agency - կազմակերպում է Հայկական-միջազգային գործարար համաժողովը Փարիզում, որը տեղի կունենա 2016թ.-ի հոկտեմբերի 15-ին Westin Paris-Vendôme հյուրանոցում:
Համաժողովի նպատակը`
•Համախմբել Ֆրանսիայում հայ եւ միջազգային ներդրողների, ովքեր փնտրում են բարձր արժեք ներկայացնող նախագծեր:
•Ներգրավել բարձր կարողականություն ունեցող ընկերություններին և հետաքրքրված ներդրողներին՝ համադրելու իրենց ֆինանսական գործիքները:
•Ներկայացնել և խթանել տեխնոլոգիական նորարարությունները, հետեվել այդ ծրագրերին և երաշխավորել դրանց իրականացումը, ինչպես նաև ապահովել ֆինանսավորում ներդրողների մասնակցության շնորհիվ:
•Ստեղծել միջազգային մակարդակով գլոբալ փոխանակման և համագործակցության միջավայր` մի կողմից ներդրողների, մյուս կողմից ձեռնարկությունների միջև։
Համաժողովի ծրագիրը`
Առավոտյան:
•Բացման խոսք.
•Կենտրոնացում միջազգային տնտեսական իրավիճակի վրա, գնահատում և վերլուծություններ: Հայկական Սփյուռքի դերը պետությունների տնտեսությունների մեջ:
•Բիզնես և տնտեսության ոլորտի ներկայացուցիչների ելույթներ:
•Թեմատիկ քննարկումներ՝
oՀայ գործարար ցանցը՝ ակնկալություններ եւ հնարավորություններ
oՏարբեր տարածաշրջաններում զարգացման հեռանկարներ. Օրինակ՝ Իրան, Աֆրիկա։
•Տնտեսական և ֆինանսական գործակալություններ ու հաստատություններ
Մասնակիցները շուրջ 100-ն են՝ գործարարներից մինչև ներդրողներ, ոմանք ֆրանսիայից, մյուսները՝ ընդհանրապես Եվրոպայից, Միջին Արեվելքից, Ռուսաստանից, Հայաստանից և այլն:
Լրացուցիչ տեղեկության համար կարելի է այցելել ֆորումի կայքէջը՝ www.armenian-international-business-forum.com
Հայկական Գործարար Գործակալության - Armenian Business Agency - նպատակը համառոտ.
•Հաստատել նոր փոխազդեցություններ և կապեր գործարարների, ներդրողների և ընկերությունների ղեկավարների միջեւ աշխարհով մեկ՝ ըստ երկրի և տարածաշրջանի
•Ներգրավել և օպտիմալացնել գոյություն ունեցող կամ նորաստեղծ արժեքավոր բիզնես նախագծեր, աշխատել դրանց ֆինանսավորման և իրականացման ուղղությամբ:
•Կատարել մշտական տնտեսական ու վերլուծական մոնիտորինգ և առաջարկել լավագույն ներդրումային հնարավորությունները՝ ըստ աշխարհագրական տարածքի:
•Համախմբել ամբողջ աշխարհի հայ գործարարների տվյալների բազա (Հայաստան և Սփյուռք), աջակցել նրանց ծրագրերի իրականացման մեջ՝ նպատակ ունենալով տեսակարար կշիռ հաղորդել եւ շոշափելի արդյունք տալ աշխարհասփյուռ հայերի միջև գործարար կապերին:
Հայկական Գործարար Գործակալությունը - Armenian Business Agency - բիզնեսի ոլորտում գործում է տեղական և միջազգային մակարդակով: Գործակալության դռները բաց են բոլոր գործարարների ու ներդողների առաջ՝ անկախ ազգությունից ու երկրից: Աշխարհը մեր բնակարանն է և գործելու դաշտ՝ յուրաքանչյուրի համար: Իսկ հայերը միշտ ապրել ու գործել են բաց միջավայրերերում:
Մենք համոզված ենք այն ընդհանուր տեսլականով, որ մեզ հետ կիսում են մեզ միացած բոլոր գործարարները և ինչն ամփոփված է մեր նպատակներում: Մենք ձեր տրամադրության տակ ենք կայուն և հաստատուն համագործակցության համար: Թող այս ամենամյա միջոցառումը՝ Հայկական-միջազգային գործարար համաժողովը Փարիզում լինի այդ համագործակցության մեկնարկը: