Ռուսաստանը նոր գերհզոր պայթուցիկ է ստեղծել


Ռուսաստանը նոր գերհզոր պայթուցիկ է ստեղծել

  • 11-10-2016 17:37:18   | Ռուսաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

«Կալինովյան» քիմիական գործարանում ստեղծվել է գերհզոր էմուլսիոն պայթուցիկ սարք, որն անվանվել է «Sphere-DP»: Ի տարբերություն վառոդային պայթուցիկների` «Sphere-DP»-ն ավելի քան 20 անգամ ավելի հզոր է: Այս մասին տեղեկացնում է Korrespondent-ը:
 
Ըստ արտադրող «Թեխմաշ» կոնցեռնի պաշտոնական հայտարարության, սարքը պայթուցիկների արդյունաբերական 2-րդ դասին է պատկանում, ինչը նշանակում է, որ այն նախատեսված է երկիր մակերևույթից ցածր գտնվող մակերևույթներ և ստորգետնյա հանքեր, ինչպես նաև ժայռեր վերացնելու համար:
Աղբյուրի հաղորդմամբ, «Sphere-DP»-ը կարող է օգտագործվել նաև, որպես դետոնատոր պայթուցիկ սարք: Նրա զգայունությունը տատանվում է -50-ից մինչև +50 ջերմաստիճան:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ