Մթնոլորտում ածխաթթվային գազի մակարդակը հասել Է պատմական առավելագույնին


Մթնոլորտում ածխաթթվային գազի մակարդակը հասել Է պատմական առավելագույնին

  • 24-10-2016 18:46:19   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Մթնոլորտում ածխաթթվային գազի պարունակությունը հասել Է այնպիսի մակարդակի, որը վերջին անգամ Երկրագնդում դիտվել Է 3­5 մլն տարի առաջ: 2015 թվականին նրա խտությունն առաջին անգամ 400 մաս Է կազմել 1 միլիոնի հաշվով, իսկ այս տարի Էլ ավելի բարձր Է լինելու:

Դա, ինպես տեղեկացնում Է «Արմենպրես»­ը, հետեւում Է Համաշխարհային օդերեւութաբանական ասոցիացիայի հաշվետվությունից, որը հրապարակվել Է հոկտեմբերի 24­ին: Գիտնականների կարծիքով՝ նման կտրուկ աճի պատճառ Է դարձել Էլ Նինիո բնական երեւույթը Խաղաղ օվկիանոսում: Հենց նա Է հանգեցրել մթնոլորտ գազի լրացուցիչ արտանետումներին այն դեպքում, երբ մարդկային գործոնի ներգործությունն անփոփոխ Էր մնում: Այս եւ անցած տարի Էլ Նինիոն տապի ու երաշտի պատճառ Է դարձել արեւադարձային տարածաշրջաններում, ինչը թուլացրել Է ածխաթթվային գազը կլանելու անտառների եւ օվկիանոսների ընդունակությունը: Այսպիսով, CO2­ի պարունակությունը գրեթե մեկուկես անգամ գերազանցել Է մինչինդուստրիալ մակարդակը: Այն ժամանակ, երբ արդյունաբերությունը դեռ չԷր խախտել բնական հավասարակշռությունը, ածխաթթվային գազի մակարդակը 1 միլիոնի հաշվով չԷր գերազանցում 280 մասը: Իսկ այժմ գիտնականները 410 մասի խտություն են սպասում, եւ նման ցուցանիշները կպահպանվեն մի քանի սերունդների ընթացքում, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը: 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ