Նոր 4 Play առաջարկով Ucom-ն իր բաժանորդներին հնարավորություն է տալիս օգտվել հավելյալ ծառայություններից և վճարել ավելի քիչ. (տեսանյութ)


Նոր 4 Play առաջարկով Ucom-ն իր բաժանորդներին հնարավորություն է տալիս օգտվել հավելյալ ծառայություններից և վճարել ավելի քիչ. (տեսանյութ)

  • 25-10-2016 21:37:56   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ



Ucom ընկերությունը հանդես է եկել հեռահաղորդակցության շուկայում նախադեպը չունեցող, ֆիքսված և շարժական կապի ծառայությունների միասնական 4 Play առաջարկով: Սա նշանակում է, որ Ucom բաժանորդները միանալով նշյալ առաջարկին` կստանան ֆիքսված կապի Triple Play և շարժական կապի «Ունիվերսալ» ծառայությունները մեկ փաթեթում: 
 
«Մենք այսօր ներկայացրեցինք մեր նոր  4 Play առաջարկը, որը հնարավորություն է տալիս բաժանորդին ձեռք բերելով 3-ը 1-ում ծառայությունև Ucom հետվճարային փաթեթներից որևէ մեկը, կախված փաթեթի ընտրությունից ստանալ հավելյալ ծառայություններ` վճարելով ավելի քիչ գումար»,- ասաց Ucom-ի կոմերցիոն տնօրեն Արամ Բարսեղյանը: 
Այսուհետ Ucom բաժանորդն օրինակ ընտրելով Ունիվերսալ 5500 դրամ արժողությամբ փաթեթը և 3-ը 1-ում ծառայություններից որևէ մեկը` ստանալու  է 2000 դրամ ընդհանուր զեղչ, ամսական երեք ֆիլմ անվճար դիտելու հնարավորություն և մինչև հինգ հեռախոսահամար սեփական ընտրությամբ փաթեթում ընդգրկելու հնարավորություն, որոնց հետ բաժանորդը կշփվի անվճար: 
Սինխրոն-
Ucom ընկերության մարքետինգի և հաղորդակցության տնօրեն Տիգրան Սաֆարյանի խոսքերով` այս պահին Հայաստանում գործող այլ օպերատորներ չեն տրամադրում նման ծավալի ֆիքսված և շարժական ծառայությունների համակցված փաթեթներ, ինչն իրապես բացառիկ է դարձնում 4Play առաջարկը հեռահաղորդակցության հայկական շուկայում:   
Ucom ընկերության ներկայացուցիչների հավաստամամբ` 4Play առաջարկն առաջինն է  Ucom ընկերության բաժանորդների կողմից ակնկալվող կոնվերգենտ առաջարկների բազմազանության մեջ, բայց ոչ վերջինը: 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Տեսանյութը՝ «Նոյյան Տապան»-ի:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play