Փորձագետներն անվանել են 2016 թվականի լավագույն բջջային հավելվածները


Փորձագետներն անվանել են 2016 թվականի լավագույն բջջային հավելվածները

  • 01-11-2016 12:50:33   | ԱՄՆ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Time ամսագրի փորձագետները հրապարակել են 2016 թվականի iOS և Android օպերացիոն համակարգերի լավագույն բջջային հավելվածների ցուցակը: Korrespondent-ի փոխանցմամբ, քանի որ ծրագրերը միմյանցից տարբերվում են ֆունկցիոնալ և կիրառական առումներով, փորձագետները գնահատականներ չեն հրապարակել, պարզապես առանձնացրել են դրանցից ամենահաջողվածները:
 
Լավագույնների շարքին են դասվել հաղորդակցությունների փոխանցման Messages ծրագիրը, Stickman Golf Game 3 և Pokemon Go խաղերը, դրամական փոխանցումների՝ Venmo, չատ հաղորդագրությունների՝ Signal, երաժշտական՝  Spotify, WhatsApp և Snapchat հաղորդակցման ծրագրերը:
Բացի այդ, փորձագետներն առանձնացրել են VEVO տեսահոլովակների դիտման ծրագրի, Google Translate թարգմանչի և նկարների մշակման Prisma համակարգի արժանիքները:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ