Դեմոկրատական կուսակցությունը 2017-ին որոշակի դաշինք ձևավորելու նպատակ ունի.Արամ Գ. Սարգսյան


Դեմոկրատական կուսակցությունը 2017-ին որոշակի դաշինք ձևավորելու նպատակ ունի.Արամ Գ. Սարգսյան

  • 02-11-2016 13:24:06   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին կուսակցության մասնակցությանը և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի՝ հնարավոր կուսակցություն ստեղծելուն, նշեց, որ իրենց կուսակցությունը համագումարի որոշմամբ մասնակցելու է ընտրություններին: 
 
«Ինչ վերաբերում է Արա Աբրահամյանի ծրագրերին, ապա նա ինքը կասի այդ մասին, հավանաբար մոտ ժամանակներում իր կողմից այդ մասին հայտարարություն կլինի»,-ասաց նա:
 
Արամ Սարգսյանը նշեց, որ Արա Աբրահամյանի հետ այսօր էլ աշխատում են, քանի որ Արա Աբրահամյանը Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահն է, իսկ ինքը՝ փոխնախագահը: 
 
«Երբ Արա Աբրահամյանը որոշում կկայացնի, մեր համագումարը կքննարկի և վերջնական պատասխան կտա: Ես իր փոխարեն ոչինչ չեմ կարող ասել, մի շաբաթ, տասն օր էլ սպասեք, կիմանաք»,-ասաց նա:
 
Ինչ վերաբերում է նրան, թե արդյո՞ք ռուսամետ այլ ուժերի հետ չեն պատրաստվում համատեղ համագործակցել, նա ասաց. «Մեր կուսակցությունը որոշակի դաշինք ձևավորելու նպատակ ունի, որը կարող է համախմբել այնպիսի քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին, որոնք որ կընդունեն մեր ծրագրային կարևորագույն դրույթները»։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play