Բժիշկները պարզել են էներգետիկ ըմպելիքների ամենագլխավոր վտանգը


Բժիշկները պարզել են էներգետիկ ըմպելիքների ամենագլխավոր վտանգը

  • 02-11-2016 18:35:33   | ԱՄՆ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Մի խումբ բժիշկներ անցկացված հետազոտության արդյունքում պարզել են, որ էներգետիկ ըմպելիքների օգտագործման դեպքում մեծանում է հեպատիտի (լյարդի բորբոքման) առաջացման վտանգը: 
 
Korrespondent-ի փոխանցմամբ, բժիշկներն հանգել են այս եզրահանգմանն այն բանից հետո, երբ 50-ամյա հիվանդի մոտ, ով երեք շաբաթ շարունակ ամեն օր չորսից-հինգ տոնուսային խմիչք է օգտագործել, առաջացել է լյարդի դիսֆունկցիա: Նա կորցրել է ախորժակը, սկսել է իրեն անհանգիստ զգալ և որովայնի շրջանում ցավեր է ունեցել: Սակայն այս ամենին նա սկսել է ուշադրություն դարձնել, երբ մեզը մգացել է, իսկ մաշկը՝ դեղնել:
Լյարդի զննման արդյունքում պարզվել է, որ հիվանդի մոտ լուրջ հեպատիտ է: Ըստ բժիշկների` այս ամենի դրդապատճառը նիկոտինային թթուն է, որը պարունակում են էներգետիկ ըմպելիքները:
Հետազոտողների պնդմամբ, այս տեսակ խմիչքներ օգտագործողները պետք է պարտադիր տեղեկացված լինեն, որ նման երևույթի չարաշահման դեպքում հիվանդության ռիսկը բավականին մեծանում է:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ