Երկիր մոլորակի պաշտպանիչ գոտում ճեղքվածք է առաջացել
03-11-2016 16:46:19 | ԱՄՆ | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Աստղաֆիզիկոսները Երկիր մոլորակի մագնիտոսֆերայում, որը հանդիսանում է տիեզերական և արևային ճառագայթումներից պաշտպանիչ գոտին, ճեղքվածք են հայտնաբերել:
Korrespondent-ի հաղորդմամբ, Տատա հիմնարար հետազոտությունների կենտրոնից հայտնում են, որ ճեղքվածքն առաջացել է հսկա պլազմային ամպի պատճառով, որն արտաքին շերտ է դուրս բերել արևային ճառագայթներից կուտակված գազերը:
Մասնավորապես, համաձայն 2015 թվականի հունիսի 22-ին GRAPES-3 աստղադիտակի Հնդկաստանում գրանցած տվյալների, գալակտիկայում տիեզերական ճառագայթների 20 միլիարդ էլեկտրոն վոլտ հզորությամբ բախում է տեղի ունեցել, ինչն էլ հանգեցրել է պաշտպանիչ գոտու վնասմանը:
Բախումից մագնիտոսֆերան գրեթե 3 անգամ սեղմվել է: Այդ պատճառով առաջացել է գեոմագնիսական ուժեղ փոթորիկ, որը վնասել է այն երկրներին, որոնք գտնվում են ավելի բարձր հարթությունների վրա: