Եգիպտոսում 7000 տարվա վաղեմություն ունեցող քաղաք է հայտնաբերվել


Եգիպտոսում 7000 տարվա վաղեմություն ունեցող քաղաք է հայտնաբերվել

  • 24-11-2016 12:42:47   | Եգիպտոս  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Վերին Եգիպտոսի պատմական շրջանում անցկացված ուսումնասիրությունների արդյունքում հնագետները քաղաք և գերեզմանատուն են հայտնաբերել, հայտնում է korrespondent-ը:
 
Պեղումների վայրում հայտնաբերվել են տնակներ, խեցեղեն և քարից պատրաստված գործիքներ: Բացի այդ, հետազոտողները գտել են 15 խոշոր գերեզմանոցներ, որոնք իրենց չափերով չեն զիջում մոտակայքում գտնվող փարավոնների համար կառուցված դամբարաններին:
Ենթադրվում է, որ քաղաքում բնակվել են բարձրաստիճան պաշտոնյաներ և դամբարանների շինարարները:
Ըստ փորձագետների, քաղաքը, որը շուրջ 400 մետր հեռավորության վրա է գտնվում Աբիդոս քաղաքի Սեթի I-ի հիշատակման տաճարից, կառուցվել է մ.թ.ա. 5316 թվականին: 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play