09-01-2017 17:37:50 | ԱՄՆ | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսն առաջին անգամ iPhone սմարթֆոնը ցուցադրել է 2007 թվականի հունվարի 9-ին:
iPhone-ն իր ժամանակակիցներից տարբերվում էր ընդարձակ սենսորային էկրանով, որը շատ նրբազգաց էր, հարմարավետ ինտերնետ բրաուզերով և երաժշտական նվագարկչով: Անձամբ Ջոբսը iPhone-ը նկարագրում էր որպես փաթեթ` երեքը մեկում. կապի միջոց, միացում համացանցին և նվագարկիչ:
Առաջին սերնդի iPhone-ը ժամանակակից ստանդարտներին համապատասխան չէր: Ներքին հիշողությունը 4 ԳԲ էր, իսկ օպերատիվ հիշողությունը 128 ՄԲ: 3.5 դյույմանոց էկրան ունեցող սմարթֆոնը հագեցած էր 2 ՄՊ հզորությամբ տեսախցիկով:
Gazeta.ru-ի փոխանցմամբ, մինչ օրս վաճառվել է iPhone-ի առաջին սերնդի ավելի քան 6 մլն օրինակ: