Ճապոնիայում ռոբոտների ներդրման արդյունքում 2030 թվականին կրճատվելու է 2,4 մլն աշխատատեղ


Ճապոնիայում ռոբոտների ներդրման արդյունքում 2030 թվականին կրճատվելու է 2,4 մլն աշխատատեղ

  • 11-01-2017 14:22:26   | Ճապոնիա  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Ճապոնիայում 2030 թվականին կրճատվելու է 2,4 մլն աշխատատեղ, քանի որ աստիճանաբար մարդկանց փոխարինելու են գալիս զարգացած արհեստական ինտելեկտով ռոբոտները:
 
tass-ի փոխանցմամբ` այս մասին ասվում է Mitsubishi հետազոտական ինստիտուտի զեկույցում: 
Ինստիտուտի աշխատակից Սատոսի Սիրատոն, մասնավորապես, գրում է. «Արհեստական ինտելեկտի զարգացման հետևանքով առաջացող փոփոխությունները, հատկապես արտադրական ոլորտում, հանգեցնելու են աշխատատեղերի կրճատման, հետևաբար մեզ անհրաժեշտ է մտածել այնպիսի համակարգի ստեղծման մասին, որը կերաշխավորի նվազագույն կայուն եկամուտ նրանց համար, ովքեր կկորցնեն աշխատանքը»: 
Փորձագետների գնահատականներով` նորագույն տեխնոլոգիաների ներդրումն առաջին հերթին ազդելու է ադյունաբերության, ծառայությունների մատուցման և առևտրի ոլորտների վրա, որտեղ աշխատատեղերի թիվը կրճատվելու է մոտավորապես 7,4 մլն-ով: 
Նշվում է, որ աշխատատեղերի թվի նման կտրուկ կրճատումը հնարավոր չի լինի փոխլրացնել անգամ ռոբոտատեխնիկայի և արհեստական ինտելեկտի ոլորտում մասնագետների կանխատեսվող թվի աճի դեպքում: 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ