Չինաստանը հաջողությամբ փորձարկել է ջրածնային վառելիքի էլեմենտներով աշխատող առաջին ինքնաթիռը


Չինաստանը հաջողությամբ փորձարկել է ջրածնային վառելիքի էլեմենտներով աշխատող առաջին ինքնաթիռը

  • 11-01-2017 14:55:27   | Չինաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Չինաստանը հաջողությամբ փորձարկել է սեփական արտադրության ոչ մեծ էլեկտրական շարժիչով ինքնաթիռը, որն աշխատում է ջրածնային վառելիքի էլեմենտներով:
 
tass-ի փոխանցմամբ` վերոնշյալ ինքնաթիռի առաջին թռիչքը կայացել է օրերս Շենյան քաղաքում: Մեկտեղենոց ինքնաթիռն առաջին թռիչքն իրականացրել է 320 մետր բարձրության վրա, ցուցադրելով հրաշալի բնութագրեր և համակարգի կայուն աշխատանք անգամ մինուս 20 աստիճան Ցելսուսի դեպքում: Միաժամանակ ինքնաթիռի ստեղծողներն ընդգծել են, որ թռիչքի ընթացքում մթնոլորտ արտանետված ոչ մի վտանգավոր նյութ չի արձանագրվել: 
Ինքնաթիռը մշակվել է Չինաստանի Գիտությունների ակադեմիայի քիմիական հետազոտության Դալանյան բյուրոյի և Լոյանինյան ավիացիոն գիտահետազոտական ինստիտուտի համատեղ ջանքերով: Որպես ինքնաթիռի մշակման հիմք` օգտագործվել է չինական  RX1E էլեկտրական ձգումով ինքնաթիռը և չինացի գիտնականների կողմից մշակված էլեկտրաշարժիչը` հագեցած  ջրածնային էլեմենտներով 20 կիլովատ հզորությամբ: 
Նշվում է, որ թռիչքի և բարձրություն հավաքելու ընթացքում շարժիչի լրացուցիչը ձգումն ապահովում են մարտկոցները, որոնք թռիչքից հետո լիցքավորվում են: Այս ինքնաթիռի ստեղծումից հետո Չինաստանը դարձել է աշխարհում երրորդ երկիրը` Գերմանիայից և ԱՄՆ-ից հետո, որն ունի նման տեխնոլոգիա:  
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ