Հայտնի է 2016 թվականին ամենաշատը վաճառված ավտոմեքենաների ցանկը


Հայտնի է 2016 թվականին ամենաշատը վաճառված ավտոմեքենաների ցանկը

  • 12-01-2017 16:13:55   | ԱՄՆ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Focus2move միջազգային հետազոտական կենտրոնը կազմել է 2016 թվականին ամենաշատ վաճառված միջին չափի ավտոմեքենաների վարկանիշային աղյուսակը, գրում է Korrespondent-ը:
 
Վերջինիս տեղեկացմամբ, ցուցակը գլխավորում է Toyota Camry ավտոմեքենան, որը վերջին 10-ամյակում չի զիջել իր դիրքերը:
Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Honda Accord-ը: Լավագույն եռյակը եզրափակում է Volkswagen Lavida-ն:
Հաղորդվում է, որ վիճակագիրները շեշտը դրել են միայն սեդան, հեչբեք եւ կուպե թափք ունեցող տրանսպորտային միջոցների վրա: Ցուցակում չեն ներառվել քրոսսովերները և միկրոավտոբուսները:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ