Մահացել է Լուսնի վրա վերջին անգամ եղած տիեզերագնացը


Մահացել է Լուսնի վրա վերջին անգամ եղած տիեզերագնացը

  • 17-01-2017 11:23:59   | ԱՄՆ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

82 տարեկանում մահացել է ամերիկացի տիեզերագնաց, առայժմ Լուսնի վրա եղած վերջին մարդը` Յուջին Էնդրյու «Ջին» Սերնանը: Interfax-ի փոխանցմամբ` այդ մասին հայտնում է  NASA-ն: 
 
Սերնանը ծնվել է 1934 թվականի մարտի 14-ին Չիկագո քաղաքում: Նա տիեզերքում եղել է երեք անգամ. Առաջին անգամ 1966 թվականի հունիսին «Ջեմինի 9Ա» տիեզերանավի երկրորդ օդաչույի կարգավիճակով, երկրորդ անգամ` 1969 թվականի մայիսին` որպես «Ապոլլոն-10» տիեզերանավի օդաչու և 1972 թվականի դեկտեմբերին` որպես «Ապոլլոն-17»-ի հրամանատար: 
Սերնանը համարվում է վերջին մարդը, ով Լուսնի գտնվել է լուսնի վրա 1972 թվականի դեկտեմբերին:  
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ