Ղրիմի գիտնականներն առնետների օգնությամբ ապացուցել են էլեկտրոնային ծխախոտի բացասական ազդեցությունը թոքերի վրա


Ղրիմի գիտնականներն առնետների օգնությամբ ապացուցել են էլեկտրոնային ծխախոտի բացասական ազդեցությունը թոքերի վրա

  • 17-01-2017 16:06:15   | Ռուսաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Վլադիմիր Իվանովիչ Վերնադսկու անվան Ղրիմի դաշնային համալսրանի Բժշկական ակադեմիայի մի խումբ գիտնականներ գիտական փորձ են իրականացրել լաբորատոր առնետների վրա, որն ապացուցում է էլեկտրոնային ծխախոտի բացասական ազդեցությունը թոքերի վրա:
 
tass-ի փոխանցմամբ` գիտափորձում իր մասնակցությունն ունեցած երիտասարդ գիտնական Դմիտրի Ռուբանովը, մասնավորապես, նշել է. «Ստացված արդյունքների հիման վրա կարելի է հաստատել, որ էլեկտրոնային ծխախոտի համար նախատեսված առանց նիկոտինի պարունակության աերոզոլային հեղուկի ներշնչումը (կլանումը) չափազանց վատ ազդեցություն ունի առնետների թոքերի վրա: 
Նշվում է, որ գիտափորձին մասնակցել է 36 փորձարարական առնետ, ընդ որում նրանց գիտափորձից դուրս են բերել աստիճանաբար` վեց առնետներից բաղկացած խմբերով գիտափորձի 7-րդ, 30-րդ և 60-րդ օրերին: Կենդանիներին քնեցրել են, հանել նրանց թոքերը և համեմատել վերահսկողության խմբում գտնվող առնետների թոքերի հետ, որոնք ապրել են առանց «ծխելու»: 
Դ. Ռուբանովի խոսքերով` էլեկտրոնային ծխախոտից կախում ձեռք բերած առնետների մոտ հայտնաբերվել է բրոնխների բորբոքում, թոքերում ջրի կուտակում և ուռուցք: 
Գիտափորձի 7-րդ օրը փորձարարական խմբի առնետների մոտ նկատվել է նաև շնչառական անբավարարություն: Վերահսկվող խմբի առնետների հետ համեմատած ցուցանիշները եղել են 34 տոկոսով վատ, իսկ գիտափորձի 60-րդ օրն այն հասել է 39 տոկոսի: 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play