Չինաստանը Տիբեթում 6 հազար մետր բարձրության վրա նորագույն գրավիտացիոն աստղադիտակներ կտեղադրի


Չինաստանը Տիբեթում 6 հազար մետր բարձրության վրա նորագույն գրավիտացիոն աստղադիտակներ կտեղադրի

  • 17-01-2017 16:52:26   | Չինաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Չինաստանի իշխանությունները ծրագրում են աշխարհում ամենաբարձր Տիբեթյան բարձրավանդակում տեղադրել նորագույն  գրավիտացիոն աստղադիտակներ ծովի մակարդակից  աննախադեպ` 6 հազար մետր բարձրության վրա:
 
tass-ի փոխանցմամբ` այդ մասին հայտնում է «Սինհուա»  գործակալությունը` հղում կատարելով Չինաստանի գիտությունների ակադեմիային: 
Ներկա պահին ընթանում են առաջին  սարքի տեղադրման աշխատանքները, որը կրում է «Նգարի 1» կոդային անվանումը: Այն տեղակայվելու է Շիցյուանհե քաղաքից 30 կիլոմետր հարավ: 
Աստղադիտակի տեղադրման աշխատանքներին մասնակցող պրոֆեսոր Յո Յունցին նշել է, որ երկրի ղեկավարությունն իրենց առջև խնդիր է դրել հագեցնել աշխարհում ամենաբարձր լեռնային աստղադիտարանները տիեզերքի արդյունավետ հետազոտության համար: 
Նշվում է, որ Չինաստանի կառավարությունը երկու աստղադիտակնների կառուցման համար հատկացրել է 130 մլն յուհան: 
Գիտնականի պարզաբանմամբ` առաջին աստղադիտակը գտնվելու է ծովի մակարդակից 5,2 հազար մետ բարձրության վրա, իսկ երկրորդը` նախատեսվում է տեղադրել առաջինց 800 մետր ավելի բարձր, սակայն նա չի հստակեցրել, թե Տիբեթի ամենաբարձ լեռան վրա քանի նման աստղադիտակ կտեղադրվի: Միայն հայտնի է, որ առաջին աստղադիտակն աշխատելու է 2021 թվականին: 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ